ՌԴ-ն և Բելառուսը չեն պատրաստվում հարձակվել Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա․ Մուրավեյկո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Screenshot_12

Ռուսաստանը և Բելառուսը չեն նախատեսում հարձակվել Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։

«Ոչ ոք չի պատրաստվում որևէ կանխամտածված քայլ ձեռնարկել՝ խախտելու այդ երկրների ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Պաշտոնյան նշել է, որ մինչ այժմ նման ագրեսիվ հարձակումների են ենթարկվում իրենք՝ Բելառուսը և Ռուսաստանը։ Նա մատնանշել է պատժամիջոցները, փակ սահմանները, դրա վրա պարիսպ կառուցելը և հարակից տարածքում ոչ միայն սահմանապահների, այլ մարտական ​​ստորաբաժանումների պահպանումը։

--00—ՅՄ