Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անեք, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք, հետո գաք և ասեք, որ նախկին իշխանությունները այնպիսի իրավճակ ստեղծեցին, որ մենք մենակով մեր անվտանգությունը չենք կարող ապահովել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը։

Ըստ Սիմոնյանի, նրանք ցանկանում են ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որտեղ կկարողանան իշխանափոխություն իրականացնել։

«Կարծում եմ, որ իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, իսկ որոշներն էլ արդեն վաճառել են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ