Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ հարցեր մնում են չլուծված․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

photo (1)

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի արդյունքներ չկան, և դեռ շատ հարցեր մնում են չլուծված։ Այս մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը:

«Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռեւս շոշափելի արդյունքներ չկան, եւ դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների»,-ասել է Սիմոնյանը:

--00—ՅՄ