Գիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ուժ գործադրելով բերեցին բաժին, բարձրացրեցին երրորդ հարկ, ներքև իջացրին, հիմա ես փորձում եմ ներս մտնել հասկանալ՝ ինձ ինչու բերման ենթարկեցին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով իրեն բերման ենթարկելուց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

Խաչատրյանը նշեց, որ հերթապահ ոստիկանները իրեն խոստացել են ավելի ուշ նշել բերման ենթարկելու պատճառները։

Պատգամավորը ասաց նաև, որ բերման ենթարկողները գիտեին, որ նա ԱԺ պատգամավոր է և անձեռնմխելի է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ