ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

մի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։

Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է  աշխատել արտակարգ ռեժիմով, աշխատակազմում  իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:

Ավելի վաղ Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել  բուժհաստատություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։

--ԼՀ--