ԱՄՆ պետդեպից հայտարարել են՝ ճանաչում են Վլադիմիր Պուտինին որպես ՌԴ նախագահ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

j

ԱՄՆ Պետդեպարտամենտում կրկին հայտարարել են, թե Ռուսաստանում ընտրություններն արդար չեն համարում, բայց Պուտինին ճանաչում են որպես երկրի նախագահ: Կրեմլից իր հերթին ասել են, որ կտրականապես համաձայն չեն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի ընտրությունների մասին գնահատականի հետ։



Միլլերը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները ներկայացված կլինի մայիսի 7-ին Պուտինի երդմնակալության արարողությանը: Ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վաշինգտոնը բոյկոտում է արարողությունը, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է. «Մեր ներկայացուցիչն այնտեղ չի լինի: Մենք չենք մասնակցի արարողությանը: Դուք ինքներդ կարող եք եզրակացություններ անել»։ 



Հիշեցնենք՝ ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 87,28 տոկոսը։ 

--00—ՍՊ