Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

662cc0f7f02b0662cc0f7f02b11714209015662cc0f7f02ae662cc0f7f02af

Բաքվի կողմի օկուպացված Շուշիում ականի պայթյունի դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից, գլխավոր դատախազությունից և Ադրբեջանի ականազերծման գործակալությունից:

Հաղորդվում է, որ գործակալության աշխատակից Գուլիև Էլչին Այդըն օղլուն՝ ծնված 1981 թվականին, հերթապահության ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքի վնասվածք է ստացել։

Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նա տեղափոխվել է շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը ներկայումս կայուն է։

--00—ՅՄ