Ջաբրայիլում ականի պայթյունից ադրբեջանցի ականազերծող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Հունվարի 22-ին Արցախի Ջաբրայիլի (Մեխակավան) շրջանում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության աշխատակցի՝ Սուլթանով Ազեր Ալիօղլուի (ծնված 1974 թ.) աշխատանքի ժամանակ ական է պայթել: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ջաբրայիլի շրջան ուղարկված աշխատակիցն ականազերծման գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել:

Դեպքի առիթով քրգործ է հարուցվել:

--00—ԼՄ