Ոստիկանական վայրագություններ. բերման ենթարկեցին ԱԺ պատգամավորի, ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Քիչ առաջ ոստիկանները Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Այսօր ճանապարհներ էին փակվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ