Կարևորվել է դատապարտյալների իրավունքների պատպանության ոլորտում արդյունավետ մեխանիզմների ներդրումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

440853290_765915519060716_6600171647722163297

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 2-ին և 3-ին Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացվող քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման այցերի ստուգաթերթի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունը, նոր հարցաշարի կազմումը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցությունը, որն ուղղված է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պատպանության ոլորտում ավելի արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։

Քննարկման ժամանակ վեր են հանվել նաև մշտադիտարկման այցերի ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, մշակվել է նոր գործիքակազմ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։

--00—ՅՄ