Իշխանական կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Իշխանական կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել։ Այդ մասին հայտնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը․



«Երկար ժամանակ է, ինչ իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում, որ թիրախավորի շարժումը։ Այն համազգային է, յուրաքանչյուրը ազատ է իր աջակցությունը հայտնելու, բայց ոչ ոքի իրավունք վերապահված չէ, որ կարող է շարժումը թեքել, բեկել, հովանավորել։ Շարժման միակ առաջնորդը ժողովուրդն է, հաշտության մասին է․ մի՛ տրվեք իշխանական քարոզչական թեզերին»,- ասել է նա։ 



Ավելին՝ տեսանյութում։



--00—ՍՊ