Գյումրիում ոստիկանները բերման ենթարկեցին հակառուսական ակցիայի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Գյումրիում ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազա տանող ճանապարհին հակառուսական չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին և կողմնակիցներին:

Իրավապահները զգուշացրել են, որ ցուցարարները խախտում են հավաքների ազատության մասին օրենքը և պատասխանատվության կենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Արդյունքում ցուցարարների մեծ մասին բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

Հիշեցնենք, որ Ազգային- Ժողովրդավարական Բևեռը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր նախաձեռնել էր «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք։

--00—ՅՄ