Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ապրիլի 17-ին իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածաքնով ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգված։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատրաստել է կանեփի վայրաճ թփերից՝ անձնական օգտագործման համար։

Նույն օրն իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի օտարերկրացու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կրիստալի նմանվող 2 գրամից ավելի զանգված։

Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ