Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

l-gBJgCqeKeQ

Հայաստանը պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին, որը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին։

Նամակն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, Սարգիս Խանդանյանն էլ մեկ-երկու օր հետո պատասխանել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով, ինքը տեղյակ է, թե ինչ են պատասխանել ռուսական կողմին, սակայն չմանրամասնեց։

«Տեղյակ եմ, բայց չեմ ասի։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, նույնը պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել»,- ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

--00—ՅՄ