Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1135782

ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր միջոցներ ձեռնարկել և պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում շարունակվող հակամարտության ընթացքում Ռուսաստանին ցուցաբերվող ենթադրյալ աջակցության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ԱՄՆ-ի կողմից արդեն սահմանել ենք չինական ավելի քան 100 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ, արտահանման վերահսկողություն և այլն: Եվ մենք լիովին պատրաստ ենք գործելու, նոր միջոցներ ձեռնարկելու. ես դա հստակ հասկացրել եմ այսօրվա հանդիպումներում», - Բլինքենի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իր հերթին Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց բարեկամներին ու գործընկերներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ