ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ռուսաստանը և Բելառուսը չեն նախատեսում հարձակվել Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։
«Ոչ ոք չի պատրաստվում որևէ կանխամտածված քայլ ձեռնարկել՝ խախտելու այդ երկրների ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Պաշտոնյան նշել է, որ մինչ այժմ նման ագրեսիվ հարձակումների են ենթարկվում իրենք՝ Բելառուսը և Ռուսաստանը։ Նա մատնանշել է պատժամիջոցները, փակ սահմանները, դրա վրա պարիսպ կառուցելը և հարակից տարածքում ոչ միայն սահմանապահների, այլ մարտական ստորաբաժանումների պահպանումը։
--00—ՅՄ