Մեր շարժման ընթացքում բռնություն քարոզողները մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ֆֆ

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման հայտարարությունը․

«Օրվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիվորեն տարածում է Շարժման ոգու և բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ: Հնարավոր է, որ այս կերպ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները և հիմքեր քաղաքացիների բացառապես խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար:

Ելնելով այս իրավիճակից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են»։

--00—ՍՊ