Կիրանցն՝ այս պահին․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

440749590_924974269422714_4971435189814638210_n

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը Կիրանցից լուսանկարներ է հրապարակել։

 

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունից հետո, թե Տավուշում սահմանազատման աշխատանքներ սկսելու հարցում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել, տավուշցիները ժամանակ առ ժամանակ ճանապարհներ են փակում՝ այդպիսով արտահայտելով իրենց անհամաձայնությունը։

Նշենք, որ տևական ժամանակ է Կիրանց գյուղի ճանապարհը փակել են բնակիչները՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ իրականացնել, սակայն ոստիկանական մեծ ուժեր կենտրոնացնելուց հետո հաջողվել է Կիրանցում ականազերծման աշխատանքները սկսել։

 

կիրանց

կիրանց

կիրանց

--00—ՅՄ