Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը երրորդն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1135852

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը երրորդն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.500 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:

--00—ՅՄ