Այս շարժումը նաև իշխանության համար է, պետք է վերացնենք ներքին բաժանարար գծերը. Սուրեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Այս շարժումը նաև իշխանության համար է, պետք է վերացնենք ներքին բաժանարար գծերը։ Այս մասին այսօր «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման երթի ընթացքում 24News-ին ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

«Այս շարժումն ամբողջությամբ մեր ներքին սահմաններն ու բաժանարարները վերացնելու մասին է, այս ամենը նաև իշխանության համար է, եթե գնացինք պետության անկման, դա չի լինելու միայն ժողովրդի մի ստվար հատվածի կամ ընդդիմության համար, դա լինելու է բոլորի համար, այս շարժումը առաջին հերթին իրենց համար է։ Ժողովրդի միջև որևէ սահմանազատում չի լինելու, եբևիցե տեսե՞լ եք այսքան մարդ մի նպատակի շուրջ այսքան համերաշխ լինեն», - իր խոսքում նշեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ