Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են ՀՀ մի շարք մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերումը․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

46055_b-822x462

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա շեշտել է, որ ՌԴ սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։

ՌԴ նախագահի խոսնակի խոսքով՝ 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով ռուս զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են հայկական մի շարք շրջաններում։

--00—ՅՄ