Կրեմլը ևս հայտնում է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին․ քննարկվել է ԼՂ շուրջ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

29530.jpg

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման վրա։ Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը։

Ռուսաստանի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

--00—ԶՀ