Տավուշում ականազերծում անող զինծառայողի ոտնաթաթը պոկվել է պայթյունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ֆֆ

 

Լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է․

«Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ  ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Հետագա բուժման համար  նրան Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»։
 

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից, ի պատասխան 24News-ին, հայտնել էին, որ ականի վրա զինծառայող է վիրավորվել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս․

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։