Քաշաթաղի Աղավնո գյուղում զենքերը վայր չեն դրել. Լաչինն այս գիշեր հանձնվում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

 

Wargonzo նախագիծը կրկին Արցախում է: Լրագրող Սեմյոն Պեգովը Քաշաթաղի Աղավնո գյուղից հաղորդում է` ինչպես են պատրաստվում Լաչինի հանձնմանը:

Այս գիշեր`24:00, Լաչինի շրջանը կանցնի ադրբեջանական վերահսկողությանը, Աղավնո և երկու գյուղերին դա չի վերաբներում

Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը նշել է`պատրաստվում են մնալ և ապրել, իրենց գյուղը չի հանձնվում, ռուս խաղաղապահներն անվտանգությունը պիտի երաշխավորեն, բայց եթե պետք լինի մնալ ու պայքարել իրենց հողի համար, իրենց պատրաստ են:

Գյուղապետը կամավորական ջոկատներ է կազմել, որոնք ևս հսկելու են գյուղի անվտանգությունը` այս օրերին դեռ գրանցվող որոշ սադրանքներ կանխելու համար:

--00--ԱԹ