«Ոչ թե Մեծ եղեռն, այլ՝ Ցեղասպանություն»․ քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

dd

 

Արցախի շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆոտոպատմությամբ ներկայացրել է Կառավարության դիմաց քաղաքացիների ինքնաբուխ ակցիան, որոնք պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ զիջողական քաղաքականության պատճառով․

«Երևանի տարբեր հատվածներում, ինչպես նաև ՀՀ մարզերում մի քանի օր է ինչ տարբեր խմբեր բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության միակողմանի զիջումների դեմ և ի աջակցություն Տավուշցիների։

Այսօրվա իրազեկման ակցիաի մասնակիցները նաև պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Վարչապետի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի իր ուղերձում "Ցեղասպանություն" տերմինի փոխարեն "Մեծ եղեռն" տերմինը հնչեցնելու համար։

Նաև Նիկոլ Փաշինյանը իր ուղերձի մեջ չի նշել, թե ովքեր են իրականացրել հայերի ցեղասպանությունը»,- գրել է Ղահրամանյանը։ 

--00—ՍՊ