Մարոկկոյի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոցում»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

տ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ի գիշերը, ժամը 3.30-ին, Երևան-Դոհա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 56-ամյա Մայ Իսմաիլի-Ալաոուին: Նա 2023 թ. դեկտեմբերի 19-ից Մարոկկոյի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ