Լեհաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ոստիկանություն թմրանյութ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Էրեբունու տարածքի վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Վաչագան Վ.-ն, որը Լեհաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյոիրոյի կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 158-րդ, 157-րդ, 11-րդ, 13-րդ և 279-րդ (ծեծ և ավտոմեքենա փախցնելու փորձ) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

--00--ԱՀ

Տեսանյութեր