ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ֆ

Ուղիղ եթերում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ-ից, որտեղից, ի պատասխան 24News-ին, հայտնեցին․

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։ 

Մերի Մանուկյան

--00—ՍՊ