Տարածքային նախարարությունը վերականգնել է Սեդրակյանի ընկերության ընդերքօգտագործման իրավունքը․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

l-Iq4ALGVCYi

«Հետք»-ը գրում է․ ««Գաջ» ՓԲԸ-ն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դատարանում հաշտություն են կնքել, համաձայն որի՝ ՏԿԵՆ-ը վերականգնել է Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ տեղամասի նկատմամբ «Գաջ» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։

«Գաջ» ՓԲԸ-ի բաժնեմասում, համաձայն իրական շահառուների վերջին՝ 2024․ հունվարի 30-ին ներկայացրած հայտարարագրի, 51 % մասնակցություն ունի ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանը, իսկ 49 %՝ Մհեր Սեդրակյանի եղբայրը՝ Վարդան Սեդրակյանը։

«Գաջ» ՓԲԸ-ն 2012թ․-ին ստացել էր Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, որն, ըստ պայմանագրի, վավեր պետք է լիներ մինչև 2057թ.-ը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկությունների համաձայն՝ «Գաջ» ՓԲԸ-ն Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների մասով կուտակել էր 8,5 մլն դրամի ապառք՝ 2021թ․ նոյեմբերի 1-ի դրությամբ։

Այդ պայմանագրի համաձայն՝ ընկերությունը ստանձնել էր մասնակցություն ունենալ դպրոցի, մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 400 հազար դրամ, դպրոցի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ տրամադրել՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 150 հազար դրամ, իսկ համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն ունենալ՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 300 հազար դրամ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ