Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

dd

 

Հայաստանի Մ-16 հավաքականը Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում երկրորդ հանդիպումն անցկացրեց Բուլղարիայի Մ-16 ընտրանու դեմ և զիջեց մրցակցին 0-3 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Մրցաշարի առաջին խաղում մեր ընտրանին 2-0 հաշվով առավելության էր հասել Հյուսիսային Մակեդոնիայի Մ-16 հավաքականի նկատմամբ:

ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի այսօր կայացած մյուս խաղում Մոլդովան 2-0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Խաղային 2 օրերի արդյունքում Բուլղարիան վաստակել է 6 միավոր, 3-ական միավոր ունեն Հայաստանն ու Մոլդովան, իսկ Հյուսիսային Մակեդոնիան միավոր չունի: