Կիպրոսում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող 43-ամյա Արթուրը հայտնաբերվել է Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ձերբ

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին Լոռու մարզի Արևաշող գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Կիպրոսի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Կիպրոսում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող 43-ամյա Արթուր Դ.-ն:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

--00—ԼՄ