ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է․
«Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Հետագա բուժման համար նրան Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից, ի պատասխան 24News-ին, հայտնել էին, որ ականի վրա զինծառայող է վիրավորվել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս․
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։