Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետին վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

դ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային  համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

--00—ԼՀ