ԵԽ պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի միջազգային հանցագործությունների պատժման անհրաժեշտությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 16-ին Ազատության հրապարակի վրանում ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին և Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին:

Արցախցիները հյուրերին են ներկայացրել Արցախի ժողովրդի հիմնախնդիրները և իրավունքների պաշտպանության ջանքերը: Նրանք շնորհակալություն են հայտնել ԵԽ պատգամավորներին իրենց ցուցաբերած աջակցության ու սրտացավության համար: 

Պատգամավորներն ընդգծել են հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի նաև Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորումը: Նրանք հատուկ անդրադարձ են ունեցել Ադրբեջանի միջազգային հանցագործությունների պատժման անհրաժեշտությանը՝ շեշտադրելով, որ գործող անպատժելիությունը հանգեցրել է նոր ոտնձգությունների նույնիսկ Ֆրանսիայի հանդեպ:

Բեյն ու Մեցդորֆը հատուկ ընդգծել են իրենց շարունակական սատարումը հայ ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այն՝ այցի արդյունքների հիման վրա:

–00—ՅՄ