Չորրորդ օրն է Լարսը փակ է. 1800 հայկական բեռնատարներ մնացել են անցակետում
17/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Շուրջ 1 800 հայկական բեռնատար ռուս-վրացական սահմանն անցնելու իր հերթին է սպասում Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետի մոտ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին սեփական աղբյուրները։
Ընդհանուր հերթում սպասում է ավելի քան 5 հազար բեռնատար տարբեր երկրներից, որից 1745-ը՝ հայկական պետհամարանիշներով։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ապրիլի 14-ից փակ է:
Վիճակագրության համաձայն՝ օրական «Վերին Լարսով» անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։
–00–ԱՀ