Թբիլիսիում մեկնարկել է եռակողմ հանդիպումը, հայկական կողմը ներկայացնում է Վահան Կոստանյանը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը՝ «Լուրեր»-ին հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Բանակցություններում հայկական կողմը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վրացական կողմը՝ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, ադրբեջանական կողմը՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:

–00—ՅՄ