Ղարաբաղյան շարժման շարունակությունը Հայաստանում կործանարար է պետականության համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News 

 

 Ղարաբաղյան շարժման շարունակությունը Հայաստանում կործանարար է պետականության համար: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության կատարողականի ամփոփիչ զեկույցի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատերը կարծում են, որ ղարաբաղյան շարժումն է կարևոր, ոչ թե Հայաստանի պետականությունը։ Կառավարող մեծամասնությունն ու անձամբ ես ասում ենք, որ ղարաբաղյան շարժման շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել ու լինելու է գործիք Հայաստանի պետությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու համար։», – մասնավորապես նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ