Նոան պատասխանել է Վանի գլխավոր մարզչի խոսքերին․ հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» հայտարարություն է տարածել «Վանի» հետ կայացած Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղի վերաբերյալ (2։0)։
«Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ընթացքում երեկ «Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ, իսկ մամլո ասուլիսի ժամանակ թույլ տվել «լկտի պահվածք» արտահայտությունը։
Կարծում ենք, որ պայքարը պետք է լինի խաղադաշտում:
Հասունության կոչ ենք անում «Վանի» մարզչական կազմին և հորդորում հապշտապ ենթադրություններից առաջ համոզվել, որ օտարազգի գործընկերներին ճիշտ են հասկացել:
Լիահույս ենք, որ խաղի պատվիրակն ու տեսուչը արձանագրել են բոլոր անպարկեշտ արտահայտություններն ու ոչ սպորտային դրսևորումները»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Նշենք, որ խաղից հետո «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, հետխաղային մամուլի ասուլիսում պատասխան խաղից առաջ թիմերի շանսերի վերաբերյալ հարցին պատասխանել է հետևյալ կերպ․
«Թեժ հանդիպում եմ խոստանում «Նոային»՝ ի դեմս իրենց գլխավոր մարզչի և մարզչական շտաբի՝ ֆուտբոլային դաշտում, այլ ոչ թե իրենց նման լկտի պահվածքով»,- ասել է Գևորգյանը։
–00–ԱՀ