Դավիթաշենի 35-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է «Կրիստալ» տեսակի թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Ապրիլի 15-ին՝ կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Մանանդյան փողոցում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Դավիթաշեն թաղամասի բնակիչ 35-ամյա տղամարդու:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված, որն ըստ իրեն` «Կրիստալ» տեսակի թմրանյութ է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, տղամարդը` ձերբակալվածների պահման վայր։

–00—ՅՄ