Խաչանովը դուրս է եկել Մադրիդի Մասթերսի 3-րդ շրջան՝ հաղթելով Բաուտիստա-Ագուտին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

hachanov-probilsya-v-tretij-krug-mastersa-v-madride-v-tryoh-setah-obygrav-baustista-aguta_1714246888376703491-732x375

Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող գրունտային Մասթերս մրցաշարի երրորդ շրջան։ Երկրորդ շրջանի խաղում Ռուսաստանը ներկայացնող մարզիկը երեք սեթում 3:6, 6:3, 7:5 հաշվով առավելության է հասել աշխարհի 87-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ։

Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 26 րոպե։

1/8 եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Նիկոլաս Հարի (Չիլի, 23) և Ֆլավիո Կոբոլլի (Իտալիա, 64) զույգի հաղթողի հետ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ