Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Screenshot_3

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։

Հաղորդվում է, որ ավելի ուշ նախարարները հանդես կգան մամուլի հայտարարությամբ։

--00—ՅՄ