Խաչանովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դրոշներով իրեն աջակցած երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2724News

Խաչանով

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթներն ու անդրադարձել այն երկրպագուներին, որոնք Հայաստանի դրոշներով աջակցել են իրեն ամբողջ մրցաշարի ընթացքում:

«Ինձ համար կարևոր է այն, որ Հայաստանի դրոշներով երկրպագուներ կային տրիբունաներում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Ռուս երկրպագուներին չէին թողել Ռուսաստանի դրոշը բերել, սակայն ես զգացել եմ նաև նրանց աջակցությունը: Երջանիկ եմ, որ նրանք իրենց սերը տվեցին ինձ մինչև վերջին պահը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Խաչանովը: 

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից: Կիսաեզրափակիչում Խաչանովը մրցեց հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 4 ժամից ավել ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց 7:6, 6:4, 6:7, 6:3 հաշվով:

--00--ԱՀ