Ես կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

504c899292b240efd3bccc97729da397_M

Ես կայացրել եմ իմ որոշումը։ Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին` օգտագործելով իմ սահմանադրական իրավունքը։ Իմ պարտականությունները, պատշաճ կերպով, ժամանակավորապես կփոխանցվի համապատասխան անհատներին։ Անհրաժեշտության դեպքում, հասանելի եմ ցանկացած պացիենտի համար, գիշեր թե ցերեկ, ինչպես որ միշտ է եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել  Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության եւ մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի ընտրված նախագահ, Մանկական ուռուցքաբանության արևելյան եւ միջերկրածովյան խմբի ընտրված նախագահ Գևորգ Թամամյանը:

«Սրբազանն իմ ճանաչած ազնվագույն եւ ամենապայծառ անհատներից է, Մարդ ումից լույս ու բարություն է ճառագում, եւ լույսը հաղթելու է խավարին։

Կոչեր չեմ անում, որովհետեւ ամեն մարդն ինքը պետք է կայացնի իր որոշումը։

Ինձ համար Հայաստանի Հանրապետությունը գերագույն արժեք է, եւ ես համոզված եմ, որ Սրբազանի ղեկավարած շարժումը բերելու է մեր պետականությունը նոր վերելքի»։

--00—ՅՄ