ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Screenshot_1

ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, փոխանցում է «Turan»-ի Վաշինգտոնի թղթակիցը։

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի խնդրանքին:

«Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու՝ Ղազախստանի առաջարկը։ Ինչպես մենք բազմիցս նշել ենք, մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղության համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի», - պատասխանել է ԱՄՆ Պետդեպը։ 

--00—ՅՄ