ԱՄՆ Պետդեպը չի մեկնաբանել Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Screenshot_11

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:

«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ », - ասել է Միլլերը՝ պատասխանելով պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ 

--00—ՅՄ