Շատ տգեղ էր․ Կրաուչը՝ Կլոպի ու Սալահի վեճի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27 , 24News

օօ.

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի մերսիսայդցիների և «Վեսթ Հեմի» միջև խաղում (2:2) տեղի ունեցած միջադեպի մասին, երբ «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը վիճաբանության մեջ էր մտել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, երբ պատրաստվում էր փոխարինման դուրս գալ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Շատ տգեղ էր, և ես չեմ կարծում, որ դա առողջարար է ակումբի համար: Մոհամեդ Սալահը խաղացող է, որը սկսում է «Լիվերպուլի» հանդիպումների մեծ մասը և կկատաղի պահեստայինների նստարանին հայտնվելիս:

Այնուամենայնիվ, ոչ ոքի դուր չի գալիս նման բան տեսնել մարզչի և առանցքային խաղացողի միջև»,- Կրաուչի խոսքերն է մեջբերում BBC-ն:

--00—ԼՀ