Գնացե'ք, թշնամու առաջ հոխորտացեք, շատ խիստ եմ ասում, որևէ հրահրում չլինի, սա հաշտության պայքար է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Ես չգիտեմ՝ ինչու են նման հայտարարություն տարածել, գործ է անում են։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց  Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի տարածած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ-ն և ԱԱԾ-ն հայտարարություններ էին տարածել , որով կոչ էին անում հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգը խախտելուց։

Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց շարժման անդամները գալիս են պատասխան ստանալու։ Իրավապահ մարմիններին հորդորեց զերց մնալ ուժի կիրառումից, հակառակ դեպքում պատասխանատվություը կրելու են իրենք։

«Գնացե'ք, թշնամու առաջ հոխորտացեք, շատ խիստ եմ ասում,  որևէ հրահրում չլինի, սա հաշտության պայքար է»,- ասաց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ