Թալիբները հայտարարել են Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Աշխարհ

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։

Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման հստակ ամսաթիվ չի նշվել։