ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի փոխչեմպիոն է։ Այս մասին ասված է Բռնցքամարտի Ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։
«Եվրոպական ռինգում հայ մարզիկը փայլուն ճանապարհ անցավ` եզրափակիչ տանող ճանապարհին հաղթելով նաև Եվրոպայի գործող չեմպիոնին։ Նա բարելավեց Եվրոպայի գավաթի իր ցուցանիշը` բրոնզը փոխարինելով արծաթով։ Ոսկե հաղթանակները դեռ առջևում են»,- նշված է գրառման մեջ։
--00—ՅՄ