Նպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

5de1de6a-25a4-335b-82bf-646d09050a2b_850

Թուրքիան նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև  կայուն խաղաղության հաստատման պատմական պատուհանի հնարավորությունների օգտագործմանը: Report-ի փոխանցմամբ՝ այս մասին «Correrio Brazilience» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հալիլ Իբրահիմ Աքչան։

«Մենք հստակ հավատում ենք, որ Հարավային Կովկասը կհասնի տարածաշրջանային բարգավաճմանը, որին արժանի է` հիմնված ամուր խաղաղության և կայունության վրա: Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները այս հարցում և նպաստել այս հնարավորությունների պատմական պատուհանի օգտագործմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար»,- նշել է դիվանագետը։

Անկարան ակնկալում է, որ «երրորդ կողմերը կաջակցեն տարածաշրջանում այս դրական զարգացումներին՝ հայկական կողմին Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության կոչ անելով», ասել է թուրք դեսպանը։

--00—ՅՄ